Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը եղել է «ջերմ և բովանդակալից»։ Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները հեռախոսով քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն զրույցի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։
Լրագրողների հարցին, թե ով է եղել հեռախոսազրույցի նախաձեռնողը, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ այդ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել