Կրեմլը մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեն
Հայաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնական Երևանը չի նշել Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ հնարավոր հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ։ Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ քննարկումների ընթացքում հանրաքվեի անցկացման ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չի ներկայացվել։
Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն հայտարարել Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման հստակ ամսաթվի մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն