Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևություն
Աշխարհ
Vogue ամսագրի տվյալներով՝ 2026 թվականի ամռան գլխավոր լողափային թրենդներից մեկը դարձել են 1950-ականների ոճից ոգեշնչված վանդակավոր լողազգեստները։
Պարբերականի փոխանցմամբ՝ երկար ժամանակ հնացած համարվող այս դիզայնը կրկին վերադարձել է նորաձևություն՝ հատկապես ինֆլուենսերների և հայտնի մոդելների շնորհիվ։ Նման լողազգեստներով հանգստի ընթացքում լուսանկարվել են ամերիկացի մոդելներ Բելլա Հադիդը, Քենդալ Ջենները, ինչպես նաև Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհի, իտալացի մոդել Վիտտորիա Չերետին։
Ավելի վաղ Vogue-ը հայտնել էր նաև, որ 2026 թվականի ամռանը նորաձևության միտումների շարքում են 1960-1970-ականների ոճից ոգեշնչված հագուստները։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն