Օգոստոսի 2-ին մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար, մեծահասակները՝ 50% զեղչով
Հայաստան
Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը օգոստոսի 2–ին քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր։
Օգոստոսի 2–ին՝ Երկաթուղայինի մասնագիտական տոնի առթիվ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանել։
Հայտնվում է, որ այդ օրը մինչև 12 տարեկան երեխաների համար էլեկտրագնացքների երթևեկությունն անվճար կլինի, իսկ 12 տարեկանից բարձր անձանց համար կգործի 50% զեղչ։
Սահմանված արտոնությունը չի տարածվելու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի վրա։ Երևան – Բաքու գնացքը, կամ ինչպես Ջուղայից եկած Եվգենյան կյանքը կապեց Մեղրիի երկաթուղու հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն