Օգոստոսի 1-ից կխստացվի վերահսկողությունը սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից ամբողջ ծավալով կիրականացնի վերահսկողական գործառույթներ սննդի առաքում իրականացնող անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Որոշումը պայմանավորված է ոլորտում քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներով և սննդամթերքի առաքման ծառայությունների աճող կիրառմամբ։
Տեսչական մարմինը դեռևս տարեսկզբին զգուշացրել էր առաքում իրականացնող ընկերություններին, որ աշխատակիցները պետք է անցնեն նախնական և պարբերական բժշկական զննություն ու ունենան սանիտարական (բժշկական) գրքույկ։ Առաքիչների համար անհրաժեշտ փաստաթղթերը ապահովելու նպատակով կազմակերպություններին տրամադրվել էր լրացուցիչ ժամկետ։
Նշվում է, որ վերահսկողության ընթացքում կհրապարակվեն ոչ միայն հայտնաբերված խախտումները, այլև այն կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարել են օրենսդրական պահանջները։ Ըստ սահմանված կարգի՝ սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրավված աշխատակիցները պետք է անցնեն բժշկական զննում յուրաքանչյուր կիսամյակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն