Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառով
Աշխարհ
Մոլդովայի կառավարությունը հայտարարել է տագնապի դրություն՝ Դնեստրի վերին հոսանքներում ջրի ցածր մակարդակի պատճառով, որը երկրի խոշոր քաղաքների խմելու ջրի հիմնական աղբյուրն է։
«Հայտարարել տագնապի դրություն հիդրոլոգիական վտանգի պատճառով 30 օրով», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հրամանագրում։
Ինչպես կառավարության նիստում պարզաբանել է շրջակա միջավայրի նախարար Գեորգե Հաջդերը, Ուկրաինան տեղեկացրել է Մոլդովային Դնեստրի վերին հոսանքներում ջրի հետ կապված խնդիրների մասին։
Նա նշել է, որ Կարպատներում տեղումների սակավության պատճառով Նովոդնիստրովսկի ջրամբարը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Այս իրավիճակը մեծացնում է ջրամբարի սարքավորումների խափանման ռիսկը, և ներկայումս երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում՝ Ուկրաինայում վթարների ռիսկը հավասարակշռելու Մոլդովայի քաղաքային ջրընդունիչ կայաններից ցածր ջրի մակարդակի անկման հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն