Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամով
Հայաստան
ՆԳ նախարարությունում ներկայացվել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման նոր կարգավորումները։ ՆԳՆ ներկայացուցիչները նշել են, որ քաղաքացիների շրջանում պահանջարկ ունեցող որոշ համարանիշեր այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։
Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ արժեքներ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։ Միաժամանակ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի դեպքում աճուրդային կարգը պահպանվում է։
ՆԳՆ-ից հայտնել են, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող են համարվում այն համարանիշերը, որոնց թվային հատվածի բոլոր հինգ նիշերը «0» են կամ հինգ նիշերից չորսը «0» են՝ այլ թվի և լատինական տառերի համադրությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն