Պետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներին
Հայաստան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս դրանից օգտվել է 3292 ընտանիք, որոնցից 2955-ն արդեն ստացել է վարկավորում, իսկ 371 ընտանիք ներկայացրել է շինարարության ավարտի մասին համապատասխան ակտ։
Ծրագրով պետությունը աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար, ինչպես նաև մինչև 13%՝ վարկի տոկոսադրույքի փոխհատուցման նպատակով։
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք համապատասխանում են սահմանված պայմաններին և նախատեսում են տուն կառուցել ծրագրում ընդգրկված բնակավայրերում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն