Թրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պես
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ողջունել Վլադիմիր Զելենսկիին ԱՄՆ ժամանելուն պես։
Զելենսկիի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում ինքնաթիռի աստիճանների մոտ նրան առաջինը դիմավորել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան, որին հաջորդել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը։
Իռլանդացի լրագրող Չայ Բոուսը, մեկնաբանելով տեսանյութը իր Facebook-ի էջում, նշել է, որ Զելենսկիի հանդիպման ժամանակ պատվո պահակախումբ չի եղել, և որ «նրան «դիմավորել» են իր սեփական օդաչուն և Ուկրաինայի դեսպանը»։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ժամանել է ԱՄՆ՝ նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ հանդիպելու՝ երկու երկրների միջև հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական գործընկերության հարցերը քննարկելու համար։ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն