82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
Հասարակություն
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը։
Մարգարյանը ծնվել է 1944 թվականին։ Նա ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան, եղել է Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ։ Երկար տարիներ ակտիվ մասնակցել է հասարակական-քաղաքական կյանքին։
2001 թվականին նա հիմնադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը, իսկ 2003 թվականին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Զովունի գյուղի «Ադանա» սգո սրահում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն