Կապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին, ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Chevrolet» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և հատուկ տեխնիկայի միջոցով մեքենան դուրս բերել գետից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն