Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով
Արտակարգ Պատահար
Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն