ԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարել են նոր առևտրային համաձայնագրի կնքման մասին, որի նպատակն է ընդլայնել երկկողմ տնտեսական համագործակցությունը և հեշտացնել ամերիկյան ապրանքների մուտքը հորդանանյան շուկա։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Հորդանանը կհեռացնի մի շարք ոչ սակագնային առևտրային խոչընդոտներ և կընդլայնի շուկայի հասանելիությունը մի շարք ոլորտներում։
ԱՄՆ վարչակազմի գնահատմամբ՝ համաձայնագիրը կխթանի արտահանումը, կուժեղացնի տնտեսական կապերը և կնպաստի Մերձավոր Արևելքում ռազմավարական գործընկերության խորացմանը։
Փորձագետների կարծիքով՝ նախաձեռնությունը կարող է դառնալ տարածաշրջանում ԱՄՆ տնտեսական ներկայության ամրապնդման կարևոր քայլերից մեկը՝ հատկապես աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն