Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին
Հասարակություն
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնել է, որ Ֆրանսուա Ռոշեբլուանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչմանը և տարածել հաղորդագրություն․
«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Ֆրանսուա Ռոշեբլուանին, որը Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կրծքանշանին։
Այս պարգևը հարգանքի տուրք է Ֆրանսիային ծառայելու նրա մշտական նվիրվածությանը, ինչպես նաև Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած անսասան աջակցությանը։
Ֆրանսուա Ռոշեբլուանը Հայաստանի մեծ բարեկամն է։ Նրա երկարամյա նվիրվածությունն ու հավատարիմ աջակցությունը խորապես գնահատված և հարգված են»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը