ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն 

ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության նոր կանոնները, որոնց մի շարք դրույթներ ուղղակիորեն առնչվում են հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանը։

Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը խորհրդարանում․ հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում։ Իսկ այլ հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

Այսինքն՝ հավատարմագրումը, որն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա խորհրդարանում իրականացնել իր մասնագիտական աշխատանքը, այլևս բավարար չէ․ որոշ դեպքերում լրագրողը ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունը լուսաբանում և հանրային վերահսկողության է ենթարկում։

Բայց սահմանափակումները դրանով չեն ավարտվում։ Նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունն ապահովելու համար նրանց ցուցակը պետք է ներկայացվի նիստի մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ։ Իսկ այսպես կոչված «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է մասնագիտական գործունեություն իրականացնել։

Հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են որոշվելու այդ գոտիները, որքանո՞վ են սահմանափակումները համաչափ անվտանգության իրական պահանջներին, և արդյոք դրանք չեն վերածվելու լրագրողներին պատգամավորներից ու պաշտոնյաներից հեռու պահելու վարչական գործիքի։

Առավել խնդրահարույց է նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը։ Հենց լրագրողական տեսախցիկն է բազմաթիվ դեպքերում արձանագրել խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերը, ուժի կիրառումը ընդդիմադիրների նկատմամբ, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը և հանրային նշանակություն ունեցող այլ իրադարձություններ։ Այժմ նման իրավիճակներում լրագրողի տեսախցիկը կարող է պարզապես արգելվել այն հիմնավորմամբ, որ կադրում ՊՊԾ ծառայողն իրականացնում է իր պարտականությունները։

Կանոններում ամրագրված է նաև, որ պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է «անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը», «վիրավորական արտահայտություններ անել» և չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից ու կանոններից բխող պահանջները։ Այսինքն՝ նաև խմբագրական գործառույթ է ստանձնել ԱԺ աշխատակազմը և կորոշի՝ որն է վիրավորանք, որը՝ ոչ։

Սակայն հատկապես լրագրողների աշխատանքի դեպքում «անհարկի միջամտություն» ձևակերպումը կարող է խնդրահարույց լինել, եթե հստակ սահմանված չէ, թե որն է դրա իրավական սահմանը։ Սուր հարցը, պատգամավորին հարց տալով քայլելը, հետևելը, կրկնակի հարց ուղղելը կամ պատասխան պահանջելը չպետք է վարչական հայեցողությամբ որակվեն որպես խորհրդարանի բնականոն աշխատանքին խանգարող վարքագիծ։ Թեպետ նկատելի է, որ հենց դա է արվելու։

Մեկ այլ կարևոր դրույթը վերաբերում է արտաքին տեսքին։ ԱԺ այցելուներից պահանջվում է ունենալ «պատշաճ արտաքին տեսք», արգելվում է մուտք գործել ոչ միայն մարզական կամ աշխատանքային հագուստով, այլև՝ «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Թե ով և ինչ չափանիշներով է որոշելու՝ հագուստը «ներկայացուցչակա՞ն» է, թե՞ ոչ, կանոններից առնվազն հստակ չէ։ Նման գնահատողական ձևակերպումները մշտապես կամայական կիրառման վտանգ են պարունակում։

Միաժամանակ կանոնները բավական հստակ են արտոնությունների հարցում։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման մուտքի և ելքի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց ուղեկցող անձինք։ Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաները ևս անցնում են առանց զննության։

Լրագրողների համար, մինչդեռ, սահմանված է անգամ խորհրդարանում գտնվելու առանձին ժամանակահատված՝ ժամը 08։00-ից մինչև 19։00-ն։ Եթե ԱԺ նիստը շարունակվում է, նրանք կարող են մնալ մինչև դրա ավարտը։

Այս ամենը ներկայացվում է որպես անվտանգության կանոնակարգում, սակայն անվտանգությունը չի կարող դառնալ լրագրողական գործունեությունը վարչական թույլտվությունների, հատուկ գոտիների և անորոշ ձևակերպումների մեջ սահմանափակելու համընդհանուր հիմնավորում։

Ազգային ժողովը սովորական վարչական շենք չէ։ Այն քաղաքական բանավեճի, հանրային վերահսկողության և հաշվետվողականության առանցքային հարթակներից է, իսկ լրագրողները խորհրդարանում պարզապես «այցելուներ» չեն։ Նրանք այնտեղ են հանրությանը տեղեկություն փոխանցելու, պատգամավորներին ու պաշտոնյաներին հարցեր ուղղելու և այն գործընթացները արձանագրելու համար, որոնք քաղաքացին ֆիզիկապես չի կարող անձամբ տեսնել։

Ուստի խնդիրը միայն այն չէ, թե լրագրողը ԱԺ որ միջանցքում կարող է կանգնել կամ որտեղ կարող է միացնել տեսախցիկը։ Խնդիրը շատ ավելի սկզբունքային է՝ արդյո՞ք անվտանգության անվան տակ խորհրդարանը հերթական անգամ մեծացնում է լրագրողի և իշխանության ներկայացուցչի միջև ֆիզիկական ու վարչական պատնեշը։

Եթե հավատարմագրված լրագրողին թույլատրվում է աշխատել միայն նախապես առանձնացված հատվածներում, այլ վայր գնալու համար պահանջվում է գլխավոր քարտուղարի թույլտվություն, որոշ տարածքներում մասնագիտական աշխատանքն ամբողջությամբ արգելվում է, իսկ ՊՊԾ ծառայողների գործողությունների տեսաձայնագրումը սահմանափակվում է, ապա խոսքը միայն «անվտանգության կանոնների» մասին չէ։ Խոսքը խորհրդարանում լրագրողական աշխատանքի հնարավորությունների էական նեղացման մասին է։

Եվ այստեղ իշխանությունը պետք է պատասխանի պարզ հարցի՝ ո՞ւմից է պաշտպանվում Ազգային ժողովը՝ անվտանգության իրական սպառնալիքներից, թե՞ լրագրողների տեսախցիկներից ու անհարմար հարցերից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա
Ամենադիտված