ՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Telegram-ի ղեկավարությունը չի հեռացրել այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք, ռուսական հատուկ ծառայությունների պնդմամբ, օգտագործվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ և զանգվածային սպանություններ նախապատրաստելու նպատակով։
Ռուսական կողմը նշում է, որ Telegram-ի միջոցով կազմակերպված գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև պատճառվել է բազմամիլիարդանոց նյութական վնաս։
ԱԴԾ-ի տվյալներով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Telegram-ի «Դայվինչիկ» ծառայության միջոցով աղջիկների անվան տակ ծանոթացել են ռուսաստանցի երիտասարդների հետ և խաբեությամբ ներգրավել նրանց ահաբեկչական գործունեության մեջ։
Ծառայությունը նաև հայտնել է, որ 2025 թվականի հուլիսից ի վեր Ռուսաստանի 16 շրջաններում ձերբակալվել է «Դայվինչիկ»-ի 46 երիտասարդ օգտատեր, որոնք, ըստ ԱԴԾ-ի, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հարձակումներ են իրականացրել ոստիկանների նկատմամբ և մասնակցել հրկիզումների։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն