Թրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հուլիսի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է բազմաթիվ հարցեր։
«Քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ է անցել», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում՝ անդրադառնալով Զելենսկու հետ իր բանակցություններին։ Նա որևէ մանրամասնություն չի հայտնել։
«Դա շատ լավ հանդիպում էր։ Անշուշտ, քննարկվել են շատ կարևոր հարցեր», - նշել է Թրամփը՝ անդրադառնալով Նեթանյահուի հետ իր խորհրդակցություններին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը նախկինում հայտարարել էր, որ ամերիկյան կողմը երկու հանդիպումներն էլ համարել է դրական և արդյունավետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն