Նեթանյահուն խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը որակել է որպես Թրամփի հետ իր լավագույն հանդիպումներից մեկը։
Թրամփի և Նեթանյահուի միջև հանդիպումն ավարտվել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը ավելի ուշ նշել է, որ հանդիպումն անցել է դրական և արդյունավետ մթնոլորտում։
«Ես հիանալի հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ: Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի՝ մեր ընկեր Դոնալդ Թրամփի հետ», - ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր նպատակներ, այդ թվում՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելումը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը սովորականից պակաս ջերմ էր Նեթանյահուին Սպիտակ տանը ընդունելիս։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն