Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել
Աշխարհ
Երեք մարդ մահացել է, ևս երեքը գտնվում են ծանր վիճակում, իսկ ինը անհետ կորած են համարվում երեքշաբթի օրը Ճապոնիայում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո։
AEON առևտրի կենտրոնում, որտեղ գազի պայթյունը, ենթադրաբար, լուրջ վնաս է պատճառել, փլատակներից դուրս են բերել ութ մարդու. երկուսը զոհվել են, մեկը՝ ծանր վիճակում։
Յացուշիրոյում գտնվող Nippon Paper Industries գործարանում, որտեղ երկրաշարժից հետո խողովակ էր փլուզվել, փլատակներից դուրս են բերել երկու մարդու, երկուսն էլ ծանր վիճակում են։ Եվս ինը մարդ անհետ կորած է համարվում։
Յացուշիրո քաղաքում շենքի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է։ Նրան դուրս են բերել փլատակներից և մահացել հիվանդանոցում։
Երեքշաբթի օրը 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 16 կիլոմետր խորության վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն