Mash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնից
Հասարակություն
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում արդեն շուրջ տասը տարի վարձակալած առանձնատնից։ Այդ մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Հրապարակման համաձայն՝ առանձնատան սեփականատերը, որը նախկինում եղել է Parex Banka-ի համասեփականատերերից մեկը, որոշել է վաճառել գույքը և մոտ ժամանակներս ավարտել գործարքը։ Սկզբում առանձնատունը գնահատվել էր 10 միլիոն եվրո, սակայն հետագայում վաճառքի գինը նվազեցվել է մինչև 6 միլիոն եվրո։ Նշվում է, որ մինչև գործարքի ավարտը Պուգաչովային և նրա ընտանիքին թույլատրվել է շարունակել բնակվել այնտեղ, սակայն նոր սեփականատերը կարող է հրաժարվել տունը հետագայում վարձակալության տրամադրելուց։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ երկարաձգվել է Մոսկվայում գտնվող Պուգաչովայի բնակարանի վաճառքը։ Ըստ հրապարակումների՝ գնորդ գտնելու նպատակով բնակարանի գինը 420 միլիոն ռուբլուց իջեցվել է մինչև 390 միլիոն ռուբլի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն