Ադրբեջանը գրեթե 40 տոննա սարքավորում է փոխանցել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար
Ադրբեջան
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը երկրին փոխանցել է մոտ 40 տոննա սարքավորում, որը նախատեսված է կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և երկաթուղային համակարգի աշխատանքի աջակցման համար։ Այդ մասին գերատեսչությունը տեղեկացրել է X սոցիալական հարթակում։
Հաղորդագրության համաձայն՝ սարքավորումներն արդեն հասցվել են տարածաշրջանային երկաթուղային ստորաբաժանում, որտեղ դրանք կօգտագործվեն երկաթուղային ենթակառուցվածքի կայուն աշխատանքն ապահովելու և երկրի էներգետիկ համակարգին աջակցելու նպատակով։ Մատակարարումների ժամկետները չեն հրապարակվել։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ տարաձայնություններ կան, սակայն, նրա խոսքով, դրանք չպետք է բացասաբար ազդեն երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն