ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում է
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումը դեռ գտնվում է քննարկման փուլում, և այս պահին նա պաշտոնապես միջազգային հետախուզման մեջ չէ։ Այդ մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտնել է «Говорит Москва» Telegram-ալիքը։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ Դուրովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով («Ահաբեկչական գործունեությանը օժանդակություն»)։ Ըստ Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել մի շարք ալիքներ, բոթեր և խմբեր, որոնք, նրանց պնդմամբ, օգտագործվել են ուկրաինական հատուկ ծառայությունների և ահաբեկչական կազմակերպությունների կողմից։
Ռուսական կողմը նաև հայտարարում է, որ Ռոսկոմնադզորը ավելի քան 150 հազար դիմում է ուղարկել Telegram-ի ղեկավարությանը՝ պահանջելով հեռացնել անօրինական բովանդակությունը, սակայն դրանք, ըստ պաշտոնական հայտարարության, մնացել են առանց արձագանքի։ Telegram-ը և Պավել Դուրովը հրապարակայնորեն չեն մեկնաբանել այս


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն