Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմ։ Նրա խոսքով՝ այդ կերպ Արևմուտքը պայքար է մղում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լավրովի պնդմամբ՝ մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը ռուսական հասարակությունը «հանգիստ էր, իրեն հարմարավետ էր զգում և ընդհանուր առմամբ գոհ էր կյանքի մակարդակից», ինչը, ըստ նրա, չէր բավարարում արևմտյան երկրներին։ Նախարարը նաև հայտարարել է, որ նրանք փորձել են հասարակության մեջ դժգոհություն ձևավորել իշխանությունների նկատմամբ և պատրաստել սադրանքներ։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ հանդես է գալիս ամբողջ Արևմուտքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն