Wildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքը
Ռուսաստան
Wildberries ընկերությունը հայտնել է, որ անվտանգության պահանջներից ելնելով՝ Ռյազանում գտնվող իր լոգիստիկ պահեստը տարհանվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման ֆոնին։ Ընկերության հայտարարության համաձայն՝ պահեստը ժամանակավորապես չի ընդունում նոր մատակարարումներ։
Նշվում է, որ պահեստում արդեն պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից, իսկ գործընկերներին առաջարկվել է մատակարարումները վերահասցեավորել Վլադիմիր քաղաքում գտնվող պահեստ։ Ընկերությունը չի հայտնել, թե երբ կվերականգնվի Ռյազանի լոգիստիկ կենտրոնի բնականոն աշխատանքը։
Ավելի վաղ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել էր տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմն էլ ավելի վաղ նշել էր, որ նման հարձակումների ֆոնին ընկերությունն օպերատիվ կերպով վերակազմավորում է իր լոգիստիկ ցանցը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն