Տեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին
Հայաստան
Կարգալույծ քահանա Տեր Թադեն չի հայտնել՝ մասնակցելու՞ է արդյոք օգոստոսի 2-ին կայանալիք Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նիստին. հայտնում է Ազատությունը։
Լրագրողների հարցին, թե կաթողիկոսի փոխարեն ինքն է մասնակցելու՞ նիստի բացմանը, նա պատասխանել է. «Այդ օրը պարզ կլինի։ Չեմ ցանկանում որևէ տեղեկատվություն հայտնել։ Կարծում եմ՝ կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովի համապատասխան գրասենյակ»։
Տեր Թադեն կարգալույծ է ճանաչվել ամիսներ առաջ՝ Գարեգին Բ կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջին միանալուց հետո։ Նա չի ընդունում այդ որոշումը, շարունակում է պատարագներ մատուցել, մինչդեռ Մայր Աթոռը դրանք համարում է անօրինական։
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Մինչ այժմ կաթողիկոսին հրավեր ուղարկելու մասին պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը