Հյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվի
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում․ այս մասին փոխանցում է Արմենպրեսը։
Արգելքը կտարածվի Մ-1 Երևան–Գյումրի–Բավրա և Մ-2 Երևան–Երասխ–Նորավան–Տաթև–Կապան–Մեղրի միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքով, ներառյալ բնակավայրերով և Երևանի տարածքով անցնող տարանցիկ հատվածները։ Նախագծով նախատեսվում է մերժել գովազդային վահանակների տեղադրման դիմումները, եթե դրանք վերաբերում են նշված տարածքներին։
Նախարարության հիմնավորմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ունի ռազմավարական և լոգիստիկ նշանակություն, իսկ դրա ամբողջական գործարկումը կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Ըստ հեղինակների՝ գովազդային վահանակները կարող են շեղել վարորդների ուշադրությունը, վտանգել երթևեկության անվտանգությունը և բացասաբար ազդել ճանապարհների արտաքին տեսքի վրա։
Նախագծի ընդունման դեպքում պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, իսկ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն