Չինաստանին կասկածում են Իրանին խոշոր խմբաքանակով ՀՕՊ հրթիռներ փոխանցելու մտադրության մեջ
Համաշխարհային Մամուլ
Reuters գործակալության տեղեկություններով՝ Չինաստանը կարող է առաջիկա շաբաթներին Պակիստանի միջոցով Իրանին մատակարարել 300-400 դյուրակիր զենիթահրթիռային համալիր (ՊԶՀՀ), այդ թվում՝ QW-12 և FN-16 տեսակի հրթիռներ։ Տեղեկությունը հիմնված է երեք անանուն աղբյուրների վրա։
Միաժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք անվանելով անհիմն։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը՝ բացառելով նման մատակարարումների մասին պնդումները։
Ավելի վաղ ռազմական վերլուծաբանները նշել էին, որ ԱՄՆ-ն ընդլայնում է Stinger դյուրակիր զենիթահրթիռային համալիրների արտադրությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների փորձը։ Իսկ The National Interest-ը գրել էր, որ տարածաշրջանում իրականացվող ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով զգալիորեն աճել է զենիթահրթիռների սպառումը, և առկա պաշարները չեն հասցնում համալրվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն