Զելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է արագացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների «ձմեռային փաթեթի» մատակարարումը։ Այդ մասին նա հայտնել է Axios-ին տված հարցազրույցում։
Հրապարակման համաձայն՝ Զելենսկին նշել է, որ այդ մատակարարումները կարևոր են ձմռան ընթացքում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը ռուսական հարվածներից պաշտպանելու և հնարավոր էներգետիկ ճգնաժամը կանխելու համար։ Բացի այդ, նա հայտնել է, որ Կիևը համագործակցում է ամերիկյան ռազմական ընկերությունների հետ՝ ուկրաինական հրթիռների արդիականացման ուղղությամբ, որպեսզի դրանք մարտավարական հնարավորություններով մոտենան Patriot համակարգի հրթիռներին։
Ավելի վաղ էներգետիկայի ոլորտի փորձագետ Ստանիսլավ Իգնատևը հայտարարել էր, որ առաջիկա ձմեռը կարող է ամենաբարդը լինել Ուկրաինայի համար՝ պատերազմի սկզբից ի վեր՝ պատճառաբանելով դա երկրի էներգահամակարգին հասցված զգալի վնասներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն