Ատամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասին
Հասարակություն
Ատամնաբույժ Մարգարիտա Ուզակովան զգուշացրել է, որ սառույց կրծելու սովորությունը կարող է վնասել ատամներն ու ծնոտային հոդը։ Այդ մասին նա պատմել է Lenta.ru-ի հետ զրույցում։
Բժշկի խոսքով՝ սառույցը չափազանց կոշտ է, և այն կծելու համար պահանջվում է սովորական սնունդը ծամելուց զգալիորեն ավելի մեծ ճնշում։ Դա կարող է ծանրաբեռնել քունք-ստորին ծնոտային հոդը, իսկ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը՝ նպաստել ատամի էմալի վրա աչքով անտեսանելի միկրոճաքերի առաջացմանը։ Բացի այդ, նման սովորությունը կարող է հանգեցնել էմալի վնասման և ատամների կտրտվածքների։
Ուզակովան նաև նշել է, որ սառույց կրծելու անդիմադրելի ցանկությունը՝ պագոֆագիան, կարող է լինել երկաթի դեֆիցիտային անեմիայի ախտանիշ։ Նրա խորհուրդն է նման սովորություն նկատելու դեպքում նախ դիմել թերապևտի և ստուգել ֆերիտինի ու հեմոգլոբինի մակարդակը, իսկ եթե ցանկանում եք փոխարինել սառույցը, ընտրել խնձոր կամ գազար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն