Շվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասին
Աշխարհ
«Goteborgs-Posten» թերթի փոխանցմամբ՝ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացած «Goetia Cup» մրցաշարից հետո 14-17 տարեկան եթովպացի 20 ֆուտբոլիստներից բաղկացած թիմը չի կարողացել վերադառնալ տուն։
Թերթի փոխանցմամբ՝ մրցաշարի վերջին օրը դպրոցի ադմինիստրատորը պարզել է, որ դպրոցում մնացած եթովպական թիմը հեռացել է առանց դրա մասին հայտնելու։
Կազմակերպիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, որը ներկայացրել է անհետ կորածի մասին հաղորդում։
Հետագայում իշխանությունները հայտնել են, որ անհետ կորած խաղացողները չեն վերադարձել Եթովպիա։ Հոդվածում նշվում է, որ մեծ հավանականություն կա, որ նրանք կամավոր փախել են՝ երկիր վերադառնալուց խուսափելու համար։
«Չկա որևէ ցուցում, որ սրա հետևում կա որևէ անօրինական բան, օրինակ՝ մարդկանց թրաֆիքինգ կամ նմանատիպ բան», - ասել է ոստիկանությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն