Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը
Աշխարհ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ներկայումս չկան գնահատականներ, որոնք վկայեն Ռուսաստանի կողմից Լեհաստանի վրա լայնածավալ հարձակման վտանգի մասին։ Այդ մասին նա ասել է RMF FM ռադիոկայանի եթերում։
«Նման հարձակման, ինչպիսին Ուկրաինայում ընթացող լայնածավալ պատերազմն է, վերաբերյալ որևէ կանխատեսում չկա», - նշել է նախարարը։ Միաժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին նոր սադրանքներ նախապատրաստելու, ինչպես նաև դիվերսիոն և քարոզչական գործունեությունն ակտիվացնելու մեջ։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Վարշավան պատրաստ է պաշտպանել իր շահերը հնարավոր սպառնալիքների դեպքում՝ ընդգծելով երկրի ռազմական ներուժի աճը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն