Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներից
Աշխարհ
Ռոյթերս գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի հեռախոսները կարող են առգրավվել անվտանգության նկատառումներից ելնելով։
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավոր հրամանատարը զգուշացրել է զինծառայողներին, որ առցանց տեղադրված բջջային հեռախոսների տեսանյութերը կարող են օգնել Իրանին թիրախավորել ամերիկյան բազաները։ Որոշ զինծառայողների շուտով կարող է հրամայվել հանձնել իրենց հեռախոսները», - հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության աղբյուրներին և ներքին հաղորդակցություններին։
Զինվորականներին տարածված նամակում CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը զգուշացրել է տեղեկատվության արտահոսքի ռիսկերի մասին և կոչ արել «կրկնապատկել ջանքերը օպերատիվ անվտանգությունն ապահովելու համար»։
Գործակալության աղբյուրները նշում են, որ Հորդանանի ռազմաբազաներում գտնվող ամերիկացի զինվորականները, որոնք վերջերս հաճախակի հարձակումների են ենթարկվել, կարող են առաջիկա օրերին հրաման ստանալ հանձնել իրենց հեռախոսները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն