ԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնել
Տնտեսություն
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Չինաստանը Ռուսաստանից ներմուծել է գրեթե 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք։ Այդ մասին, հղում անելով Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներին, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների արժեքն աճել է շուրջ 1,5 անգամ, իսկ ծավալը՝ 14 տոկոսով՝ հասնելով 723 հազար տոննայի։ Մասնավորապես, սառեցված մինթայի ներմուծումն ավելացել է 25 տոկոսով՝ կազմելով 402 հազար տոննա, իսկ սառեցված ձողաձկան ներմուծումը՝ 35 տոկոսով՝ մինչև 50 հազար տոննա։
Բացի այդ, Ռուսաստանը Չինաստան է արտահանել 22 հազար տոննա կենդանի խեցգետին, որի արժեքը գնահատվում է 620 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանը Չինաստան է արտահանել 4,9 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք, ինչը զգալի աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն