Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները
Աշխարհ
Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի տարածքին հասցված հարվածները, որոնք սրում են պատերազմը Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի մի շարք տարածքների վրա իրականացված ագրեսիվ հարձակումները։ Այս հարձակումները Իրաքի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում են, ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում, ծառայում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը) շահերին՝ ուղղված Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմի և հակամարտության սրմանը», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել հարվածների հետևանքով իրաքցի զոհերի կապակցությամբ և Վաշինգտոնին ու Ռիադին պատասխանատու է համարել «այդ հանցավոր, անմարդկային և սադրիչ գործողությունների վտանգավոր հետևանքների» համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն