ԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Defense Priorities հետազոտական կենտրոնի ռազմական վերլուծության տնօրեն Ջենիֆեր Կավանան հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի ենթադրյալ հարձակումը պետք է լուրջ մտահոգություն առաջացնի Վաշինգտոնում։ Նրա խոսքով՝ այդ գործողությունը կարող է նպաստել հակամարտության աշխարհագրության ընդլայնմանը։
Կավանան նշել է, որ թեև Իսրայելի և Ուկրաինայի միջև սերտ համագործակցության վերաբերյալ բավարար ապացույցներ չկան, սակայն, իր գնահատմամբ, Կիևը փորձում է Ուկրաինայի պատերազմը կապել Իրանի շուրջ զարգացումների հետ՝ հակամարտության մեջ ներգրավելով ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը բացառել էր Ռուսաստանի կողմից Լեհաստանի վրա հարձակման հավանականությունը, սակայն միաժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է նախապատրաստել նոր սադրանքներ և ակտիվացնել դիվերսիոն ու քարոզչական գործունեությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն