Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Արտակարգ Պատահար
Հուլիսի 29-ին, ժամը 12:21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում այրվում է փայտե տնակ։
Դեպքի վայր ժամանած ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող բնակելի փայտե տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, ամբողջությամբ մարվել՝ 13:15-ին։ Տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարակից բնակելի տուն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն