«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Արտակարգ Պատահար
Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում անցկացված հարսանեկան միջոցառումից հետո գրանցվել է սննդային թունավորման դեպք, որի հետևանքով 21 մարդ հոսպիտալացվել է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած միջոցառումից ժամեր անց մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։ Տուժածներից 15-ը տեղափոխվել են Նոյեմբերյանի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։
Տեսուչները օբյեկտում իրականացրել են ստուգումներ, կերակրատեսակներից վերցրել նմուշներ՝ լաբորատոր հետազոտության համար։ Միաժամանակ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցի անհամապատասխան կառուցվածք, ինչպես նաև սննդի պատրաստման մակերեսների ոչ պատշաճ վիճակ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն