Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերի
Հասարակություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։ Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը․
-Ավագ խմբի (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը
-Միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը
-Կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը
-Կրտսեր առաջին խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը
-Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը
-Վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն