Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվել
Աշխարհ
Անգլիայի մի հատվածում երաշտ է հայտարարվել՝ ամառվա ընթացքում արդեն չորրորդ անգամ գրանցված շոգի ալիքի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի նախարարությունը։
Երաշտ է հայտարարվել Դևոնում, Դորսեթում, Ուեսթում Միդլենդսում, Քորնուոլում, Սոմերսեթում, Ուիլթշիրում, Հերթֆորդշիրում և Հեմփշիրում, ինչպես նաև Իսթ Անգլիայում, Թեմզայի հովտում, Լոնդոնում, Ուայթ կղզում և Հարավային Գլոսթերշիրում։
«Անգլիայի կենտրոնական, արևելյան և հարավային շրջանների զգալի մասն այժմ տուժում է հանկարծակի երաշտից՝ երևույթ, որն արագորեն զարգանում է տեղումների չափազանց ցածր մակարդակի և բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Գետերի ջրի մակարդակը նվազում է, ֆերմերները ստիպված են վաղ հավաքել բերքը, մեծանում է անտառային հրդեհների վտանգը, իսկ միլիոնավոր մարդիկ ապրում են ջրի օգտագործման սահմանափակումների պայմաններում», – ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն