Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերը
Ժամանց
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրված են ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա զուգընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի սպասվող հարսանեկան արարողությանը։ Այդ մասին հայտնում է Gossip Magazin-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարսանեկան խնջույքը նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են սպորտի, շոու-բիզնեսի և մեդիայի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելը և Էսթեր Էքսպոսիտոն, երգիչներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքը և Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից։ Ֆուտբոլիստը Ջորջինային ամուսնության առաջարկություն է արել 2025 թվականի օգոստոսին։ Ավելի վաղ Պիրս Մորգանին տված հարցազրույցում Ռոնալդուն նշել էր, որ հարսանիքը ցանկանում են կազմակերպել 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո՝ մինչև Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկը։
Զույգն ունի երկու ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան և Բելլա Էսմերալդան։ Բացի այդ, նրանք մեծացնում են նաև Կրիշտիանու-կրտսերին, ինչպես նաև երկվորյակներ Եվային և Մատեոյին։
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը UFC-ի պատմության ամենահայտնի մրցակիցներից են։ 2018 թվականին կայացած նրանց մենամարտում Նուրմագոմեդովը հաղթանակ էր տարել չորրորդ ռաունդում՝ ցավեցնող հնարքի շնորհիվ։ Այդ հանդիպումը մինչ օրս համարվում է MMA-ի պատմության ամենադիտված և ամենաշահութաբեր մենամարտերից մեկը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն