6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը 6 ամիս ժամկետով սահմանել է արգելք՝ ՀՀ տարածք տոմատի մածուկի ներմուծման նկատմամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից տեղափոխվող ապրանքատեսակի դեպքում։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ սահմանափակման նպատակն է խթանել տեղական արտադրությունը, մեծացնել հայկական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները և բարձրացնել տեղական լոլիկի պահանջարկը։ Ակնկալվում է, որ այդ քայլի արդյունքում ամբողջությամբ կմթերվի գյուղացիական տնտեսությունների կողմից առաջարկվող լոլիկի բերքը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն