178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց
Հասարակություն
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն 954.6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) կհատկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել Հայաստանի երիտասարդ երաժշտական խմբերին, խթանել կենդանի երաժշտության զարգացումը, ստեղծել նոր հարթակներ ստեղծագործական համագործակցության և մասնագիտական առաջընթացի համար։
Նախատեսվում է, որ «Վարչաֆեստ 2026»-ը կդառնա ամենամյա մշակութային միջոցառում՝ նպաստելով Հայաստանի երաժշտական փառատոնային միջավայրի զարգացմանն ու հարստացմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն