ԵՄ-ն Ուկրաինային խոստացել է ևս 8.3 միլիարդ եվրո
Աշխարհ
ԵՄ-ն Ուկրաինային խոստացել է լրացուցիչ 8.3 միլիարդ եվրո և հաստատել է Կիևի համար խիստ պահանջների մի շարք՝ այդ գումարը մինչև տարեվերջ տրամադրելու համար, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի ծրագիրը՝ հավակնոտ բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որը Ուկրաինան պետք է իրականացնի՝ նախքան Ուկրաինայի հիմնադրամի շրջանակներում նոր հատկացումներ ստանալը։ Այս որոշումը ներառում է լրացուցիչ 8,3 միլիարդ եվրո ֆինանսավորում 2026 թվականի համար», - նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Բրյուսելի պահանջները ներառում են նոր բարեփոխումներ «կոռուպցիայի դեմ պայքարի» և Ուկրաինայում այսպես կոչված օրենքի գերակայության ոլորտում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն