ՃՈ-ն հերքել է օգոստոսի 1-ից «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը պարտադիր ներկայացնելու մասին լուրերը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետավտոտեսչությունը (ԳԱԻ) հերքել է մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե 2026 թվականի օգոստոսի 1-ից ճանապարհային ոստիկանության տեսուչները վարորդներից կպահանջեն ներկայացնել «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի ճանապարհային երթևեկության կանոնների 2.1 կետով սահմանված է տեսուչին ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը, և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ծանուցման («եվրոպրոտոկոլ») թղթային ձևաթուղթը այդ ցանկում ներառված չէ։ Միաժամանակ ընդգծվել է, որ ճանապարհային անվտանգության ոլորտի օրենսդրությունում նման փոփոխություններ չեն կատարվել և չեն նախատեսվում։
ԳԱԻ-ն նաև նշել է, որ իրավական ակտերում նախատեսվող բոլոր փոփոխությունները հրապարակվում են Դաշնային նախագծերի պաշտոնական պորտալում, իսկ հաստատված փաստաթղթերը՝ պաշտոնական իրավական տեղեկատվության ինտերնետային հարթակում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը