Տուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ հուլիսի 30-ի վաղ առավոտյան Լեհաստանի հարավ-արևելքում՝ Լյուբլինի վոյեվոդությունում, Տարնավայ Կոլոնիայի մոտ անհայտ օբյեկտի վթարի վերաբերյալ կապի մեջ է եղել եվրոպացի առաջնորդների հետ։
«Ես կապի մեջ եմ եվրոպացի առաջնորդների հետ Լեհաստանի օդային տարածքի խախտման վերաբերյալ։ Նրանք բոլորը հայտարարում են մեզ հետ իրենց բացարձակ համերաշխության և ցանկացած օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին», - գրել է Տուսկը X-ում։
Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ հուլիսի 30-ին, ժամը 3:40-ին (Մոսկվայի ժամանակով 4:40-ին) Լեհաստանի հարավ-արևելքում օդային տարածքում հայտնաբերվել է անհայտ օբյեկտ։ Ավելի ուշ Լյուբլինի վոյեվոդությունում, Տարնավայ Կոլոնիայի մոտ գտնվող դաշտում հայտնաբերվել է 10 մետր լայնությամբ խառնարան և բեկորներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն