Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվի
Գիտություն և Մշակույթ
Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է ներդնել սահմանապահ ծառայության աշխատակիցների մասնագիտական կրթական ծրագիր։ Այդ նպատակով հուլիսի 28-ին ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է աշխատանքային գիտաժողով՝ «Սահմանապահ ծառայության աշխատակիցների մասնագիտական կրթության բովանդակության և կազմակերպման հիմնական ուղղությունների ձևավորում» թեմայով։
Միջոցառմանը ներկա է եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
ՆԳ նախարարությունը համակարգում է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը, որի կարևոր ուղղություններից է սահմանների համալիր կառավարումը։ Այս գործընթացն իրականացվում է ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի սերտ համագործակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է նաև սահմանապահ ծառայողների մասնագիտական կրթության ծրագրի ներդրում։
Գիտաժողովին մասնակցել են կրթության, սահմանային կառավարման, միգրացիայի և իրավապահ ոլորտների պետական մարմինների, միջազգային ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն