Հայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Տնտեսություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և անվտանգ ու վստահելի թվային հաղորդակցության ոլորտներում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են նաև շվեդական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խորացմանն ու Հայաստանում դրանց ներկայության ընդլայնմանը, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացմանը, Դիջիթեքի շրջանակում համագործակցությանը և Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Քննարկվել է նաև ԵՄ «Ապահով միջավայր» նախաձեռնության շրջանակում շվեդական փորձի և կրթական աջակցության ներգրավման, ինչպես նաև փոխադարձ մասնագիտական այցերի կազմակերպման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև հեռահաղորդակցության և փոստի ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ դրա զարգացումը կնպաստի երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն