Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին
Տնտեսություն
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է արդյունագործական ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին պետական աջակցություն տրամադրելու որոշումը։
Ծրագրի շրջանակում Արմավիրի և Արարատի մարզերի ԱԱՀ վճարող 135 ձկնաբուծական տնտեսության կտրամադրվի աջակցություն։ Կառավարությունը կսուբսիդավորի ձկան կերի արժեքի 20 տոկոսը՝ ընդհանուր շուրջ 450 մլն դրամի չափով։
Ծրագրից կարող են օգտվել այն տնտեսությունները, որոնք օգտագործում են Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներին համապատասխան սերտիֆիկացված ձկան կեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն