Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ է
Հասարակություն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՄԸՄ 13-րդ բանակումի մասնակիցներին։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։
Վեհափառ Հայրապետը կարևորել է հայրենիքում աշխարհասփյուռ հայ երիտասարդների համախմբումը և նշել, որ նման ծրագրերը նպաստում են ազգային գիտակցության ամրապնդմանը։
Անդրադառնալով երկրի առջև ծառացած մարտահրավերներին՝ Գարեգին Երկրորդը ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու համախմբվածությունը։
Նա երիտասարդներին հորդորել է պահպանել ազգային ոգին, հավատն ու սերը հայրենիքի նկատմամբ՝ իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելով հայ ժողովրդի բարօրությանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն