Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է
Արտակարգ Պատահար
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն հուլիսի 25-ին տեղափոխվել էր «Երևան բժշկական կենտրոն»՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ, սակայն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարը տեղի էր ունեցել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, որտեղ բախվել էին երկու «Chevrolet», «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաներ և «Shacman» բեռնատար։
Դեպքի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են վթարի բոլոր հանգամանքները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն